Մեկ-մեկ վատ բառեր էլ են ասում․ հնդիկները գալիս են ավելի լավ կյանքի որոնումներով, բայց ի՞նչ են գտնում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆահրան (անունը փոխված է) 3 տարի առաջ է Հնդկաստանից Հայաստան ժամանել ամուսնու հետ։ Ուզում էին աշխատանք գտնել ու ապրել Հայաստանում, բայց խնդիրների հանդիպեցին։

«Մինչ  կորոնավիրուսի համաճարակը մենք ֆինանսական խնդիրներ ունեինք և ոսկեղենը 1000 դոլարով գրավ դրեցինք։ Երկու ամիս հետո պատրաստ էինք վարկը մարել, գնացինք այնտեղ, որ կանխիկ վճարենք, ոսկին հետ վերցնենք։ Ասացին՝ ոսկին չկա, թալանել են, ոստիկանություն են դիմել, որ քրեական գործ հարուցվի։ Երկու տարի է անցել՝ ոսկին չկա, բայց առանց ոսկու տուն չենք կարող գնալ», – պատմում է Ֆահրան:

Ամուսնական վզնոցի, օղերի ու մատանու դիմաց գումար տրամադրողն անհատ է եղել․ նրա հեռախոսահամարներն այժմ չեն գործում։ Ոստիկանություն դիմել չեն կարող, Հայաստանում օրինական կարգավիճակ չունեն։ Ամուսինն աշխատանք է գտել ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Պրակաշը (անունը փոխված է) ամեն աշխատանք կատարում է՝ աղբ թափելուց մինչև բեռնակրություն։ Լինում է՝ աշխատեցնում են՝ չեն վճարում։

«Փող կա՝ տալիս է, եթե չէ՝ ասում է՝ վաղը, մյուս օրը։ Մի օր շատ, մի օր քիչ՝  2000, 3000․․․  Մարդ կա, ասում է ՝ 5000 կտամ 1 ժամվա համար, մարդ կա՝ ամբողջ օրվա համար 7000, կախված աշխատանքից։ Մեկ-մեկ շատ լավ է․ ասում են՝ տուն արի, հաց կեր։ Որոշ մարդիկ վատն են, բոլորը չեն, որ լավն են։ Վատ բաներ էլ են ասում», ասում է Պրակաշը։

2022-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել Հնդկաստանի 2660 քաղաքացի։ Նրանցից 100-ը մնացել է Հայաստանում։ Ժամանողների մեծ մասը  ուսանողներ են ու աշխատանքային միգրանտներ։ Ֆահրան և նրա ամուսինը Հայաստանում վատ վերաբերմունքի ու խաբեության զոհ դարձած միակ միգրանտները չեն։

Վերջին կես տարում Միգրացիոն ծառայությունը Հնդկաստանի քաղաքացիներից աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու  126 հայտ է ստացել։ 60-ը հաստատվել է, 11-ը՝ կարճվել։ Մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ Հայաստանում աշխատում են առանց օրինական կարգավիճակ ունենալու։

Հնդիկներին նաև փաստաբանական ծառայություններ մատուցող Աննա Պարսյանը ասում է, որ Հայաստան ժամանած հնդիկները տարբեր խնդիրների են բախվում օրենքի և լեզվի չիմացության պատճառով։ Նրա խոսքով կրթություն չունեցող հնդիկները աշխատում են մատուցողներ, մաքրման ծառայություններում, շինհրապարակներում կամ գյուղատնտեսական ծանր աշխատանքներում և քիչ են վճարվում, երբեմն՝ ընդհանրապես չեն վճարվում։

ՀՀ-ում վերջին 5 տարում Հնդկաստանի քաղաքացիներին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու միայն 1 դեպք է պաշտոնապես գրանցվել՝ 2018 թ-ին։ Խաբեության կամ աշխատավարձի չվճարման վերաբերյալ հաղորդում ոստիկանությունում ընդհանրապես չի ստացվել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 2021-2022 թ-ին գրանցվել է միայն 1 դեպք։ ՄԻՊ-ը վերջին 4 տարիների ընթացքում աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ դիմում-բողոք չի ստացել, ըստ ՄԻՊ ներկայացուցչի, պատճառը նաև Հայաստանում գտնվելու անօրինական կարգավիճակն է։ Ի տարբերություն անօրինական միգրանտների, ուսանողները կարող են դիմել պատկան մարմիններին՝ իրավունքների խախտման դեպքում։

Երևանի պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող Ակաշ Պանուն Հայաստանում է արդեն 5 տարի։ Բնակվում է համալսարանի ուսանողական հանրակացարանում, սենյակը կիսում է ընկերոջ հետ։

«Հնդկաստանում շատ մարդ կա և շատ ուսանող, տարեկան մոտ 1 միլիոն ուսանող ընդունելության քննություններ է հանձնում բժշկական ինստիտուտների համար, բայց նրանց համար հասանելի տեղերը մոտ 50 հազար են: Այսպիսով՝ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար, որտեղ ես ուսանող եմ, վճարում եմ մոտ 5 հազար դոլար, Հնդկաստանում մասնավոր հաստատություններում վարձը սկսվում է 10 հազարից, ու կարող է նույնիսկ անցնել 40 հազարից, 50 հազարից, կախված է նրանից, թե ինչպիսի ինստիտուտ է և ինչ հարմարություններ ունի», – ասում է նա։

Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, ուսման նպատակով Հայաստանում գտնվողների իրավունքներ ավելի հազվադեպ են խախտվում։ 2021-22 ուստարում, սակայն, աղմկահարույց դեպք գրանցվեց․ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի լիցենզիայի դադարեցումից հետո շուրջ 120 հնդիկ ուսանող կանգնեց խնդրի առաջ։ Ուսանողներին առաջարկվեց տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն՝ ուսումը շարունակելով 1 կուրս ցածր մակարդակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան