Առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ բոլոր ատյաններում. Կարեն Անդրեասյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից:

Նախարարն անդրադարձավ ռազմավարության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ  նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը:

«Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում»,- նշեց նախարարը:

Մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է:

«Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն, որը չի վերաբերում է միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը: Այս ուղղությամբ դատախազության հետ աշխատանքներում մոտ ենք որ քննիչների և դատախազների հետ կապված ամբողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները փոխանցվեն թվային եղանակներով»,- նշեց Կարեն Անդրեասյանը:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անցկացվել է մրցույթ, կա հաղթող, և չզեկուցվող հարցով շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը:

«Դա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու»,- նշեց Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ ռազմավարությունում կարևոր ուղղություն հանդիսացող թվայնացման գործընթացը լինելու է ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլև վարչական դատավարության և քրեական դատավարության գործընթացներում:

Նախարարի խոսքով՝ մեկ այլ խնդիր է բարեվարքության ստուգումը: «Ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»,- ասաց նա:

«Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք Կառավարությանը և այնուհետև՝ ԱԺ-ին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ռազմավարությունն անդրադառնում է նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումներին:

«Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ընդգծեց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ ռազմավարությամբ հատուկ աշխատանքներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության հետ կապված գործընթացում, վեճերի այլընտրանքային լուծման համակարգի հետ կապված ևս կան հստակ մոտեցումներ, հաշտարարության, նոտարիատի ոլորտներում ևս բարեփոխումներ կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում: