Բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Դեմիրթաշը հայտարարել է,որ կցանկանար PKK-ն ամբողջությամբ զինաթափվեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ, բանտարկված  Սելահեթթին Դեմիրթաշն ուշագրավ հայտարարություն է արել։  T24 լրատվամիջոցին տված հարցազրույցում նա նշել է, որ ցանկանում է՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լիովին զինաթափվի և հրաժարվի թուրքական պետության դեմ իր զինված պայքարից, գրում են թուրքական լրատվամիջոցները , սակայն, ըստ Դեմիրթաշի, դրա համար երկու հիմնական խոչընդոտ կա։

«HDP-ն PKK-ի շարունակությունը, աջակիցը կամ խոսափողը չէ և նրա հետ կապ չունի։ Մենք կարիք ունենք դա  բացատրելու թուրքական հանրությանը։ Ժողովրդավարական քաղաքականություն վարող կուսակցությունը չի կարող կապ ունենալ զինված կազմակերպության հետ»,- ասել է Դեմիրթաշը։

Նա նաև նշել է, որ իր կուսակցության մոտեցումը քրդական հարցի լուծման առումով ամենաիրատեսականն է մյուս քաղաքական կուսակցությունների համեմատ և հիմնված է «երկխոսության և բանակցությունների» վրա՝ «ռազմական գործողության» փոխարեն։ Ըստ նրա՝ քրդական հարցը չի կարող լուծվել հողի վրա, որը պարունակում է բռնություն, այդ պատճառով PKK-ն պետք է վայր դնի զենքերը։

«Երկուսն էլ՝ և՛ պետությունը, և՛ PKK-ն պետք է քրդական խնդիրը հանեն բռնության դաշտից։ Ես կցանկանայի, որ PKK-ն լռի և հրաժարվի զենքից, եթե դա հնարավոր է։ Բայց կա երկու հիմնական խոչընդոտ, և բոլորը պետք է իմանան դրանց մասին»,-ասել է Դեմիրթաշը։

Ըստ նրա՝ առաջին խոչընդոտն այն է, որ կառավարությունը չի դիտարկում և չի քննարկում լուծման այլ տարբերակ, բացի ռազմական գործողությունից։ Երկրորդ խոչընդոտն էլ  PKK-ի  առաջնորդ Աբդուլլահ Օջալանի շարունակվող ազատազրկումն է։

«Օջալանն այն մարդն է, որը կարող է համոզել PKK-ին. և նրան տարիներ շարունակ մեկուսացման մեջ են պահում։ Ես ուրախ կլինեմ, եթե PKK-ն լռեցնի իր զենքերը ՝ չնայած այս խոչընդոտներին։ Սակայն մեր նախորդ փորձը , ցավոք, ցույց է տվել, որ դա հեշտ չի եղել»,- ասել է Դեմիրթաշը:

Հավելենք, որ քաղաքական գործիչը բանտում է 2016թ-ից։  PKK-ի հետ կապված մեղադրանքներով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Մինչդեռ ՄԻԵԴ-ի վճիռ կա, ըստ որի՝ Դեմիրթաշը բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով և պետք է անհապաղ ազատ արձակվի։

Էմմա Չոբանյան