Մեկնարկել են Գոշավանք տանող ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Մեկնարկել են Հ-30, մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 3+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Այս պահին ընթանում են հողային, բետոնե վաքերի տեղադրման աշխատանքներ։ Հիմնանորոգման շրջանակում կկառուցվեն և կնորոգվեն հենապատեր, կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվի ճանապարհի վրա գտնվող կամուրջը, կկատարվի ճանապարհի կահավորում, կկառուցվեն մայթեր և այլն։

Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

3.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 285 մլն դրամ։

Նշենք, որ դեպի Գոշավանք տանող ճանապարհը զբոսաշրջային բանուկ երթուղի է, և ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգումն էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։