Ռուսաստան-Իրան․ գործընկերնե՞ր, թե՞ մրցակիցներ. DW-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Թեհրանում կհանդիպի Իսլամական Հանրապետության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի հետ։ Պուտինի՝ հունիսի վերջին Տաջիկստան և Թուրքմենստան կատարած այցից հետո սա Ռուսաստանի ղեկավարի երկրորդ արտասահմանյան այցն է ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես կմիանա Պուտինի և Ռաիսիի բանակցություններին՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ բոլոր երեք երկրները ներգրավված են քաղաքացիական հակամարտության մեջ։

Փորձագետների կարծիքով՝ Պուտինի և Ռաիսիի հանդիպումը մեծ խորհրդանշական նշանակություն ունի. այն թույլ կտա Ռուսաստանին և Իրանին, որոնք գտնվում են Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ, ընդգծել իրենց ռազմական և տնտեսական համագործակցությունը և աշխարհին ցույց տալ, որ իրենք մեկուսացված չեն։ Վերջին շրջանում Մոսկվան և Թեհրանը ավելի ու ավելի են ընդհանուր եզրեր գտնում, իսկ երկու կողմերի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են  քաղաքական-առրտրային համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին:

Պուտինի այցը Թեհրան հատուկ ուշադրություն է գրավում նաև անցած շաբաթ  Սպիտակ տան կողմից արված հայտարարության առնչությամբ, որ Իրանը պատրաստվում է Մոսկվային վաճառել մարտական անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Թեհրանը միայն նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իրանի համագործակցությունը Ռուսաստանի հետ եղել է դեռևս ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ։

Իրանի աճող դիվանագիտական մեկուսացման ֆոնին Ռուսաստանի հետ առևտրի ընդլայնումը կարող է ԱՄՆ-ի նավթային և բանկային պատժամիջոցների տակ գտնվող Իսլամական Հանրապետության տնտեսությունում որոշակի ակտիվություն կարող է նկատվել։ Ռուսաստանն, իր հերթին, Իրանը դիտարկում է որպես զենքի պոտենցիալ մատակարար, որը կարող է նաև կիսվել պատժամիջոցները շրջանցելու և սահմանափակումների ներքո նավթ արտահանելու հարցում իր փորձով:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանիև Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն աճել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Հունիսի վերջին Աշխաբադում Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակում Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Իրանի հետ Ռուսաստանի առևտուրն անցյալ տարվա համեմատ աճել է 81 տոկոսով:

Չնայած դրան, երկու երկրների հարաբերությունները բարդանում են էներգետիկ խնդիրների պատճառով, քանի որ Ռուսաստանը գնալով կրճատում է Իրանի շուկայական մասնաբաժինը` փորձելով նոր գնորդներ գտնել սեփական նավթի համար:

«Փաստացիորեն Ռուսաստանն ու Իրանը առևտրային մրցակիցներ են, հատկապես էներգետիկ շուկայում»,- DW-ին տված հարցազրույցում ասել է Գիտության և քաղաքականության Բեռլինի հիմնադրամի (SWP) փորձագետ Համիդռեզա Ազիզին։

Այս պահին Իրանը, կարծես թե, զիջում է Ռուսաստանին էներգակիրների շուկայում իր առանց այն էլ համեստ մասնաբաժինը: Օրինակ, վերջին երեք ամիսների ընթացքում Իրանի նավթամթերքի վերամշակված արտադրանքի ամսական արտահանումը նվազել է 430,000-ից մինչև 330,000 տոննա։ Այս մասին հունիսի վերջին ԻԼՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի նավթ, գազ և նավթամթերք արտահանողների միության գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը սկսել է շուկայից դուրս մղել նաև իրանական պողպատ արտադրողներին. նրանց ամենամեծ գնորդները, ներառյալ Չինաստանը և Հարավային Կորեան, սկսել են գնել ռուսական պողպատը իջեցված գներով:

Քանի որ պատժամիջոցները խիստ սահմանափակում են Իրանի եկամուտը, արտահանումը կենսական նշանակություն ունի երկրի համար, որն այժմ գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ՝ 50 տոկոսից բարձր գնաճով: Այնուամենայնիվ, իրանցիները, ըստ տեղական լրատվամիջոցների, ստիպված են ապրանքները վաճառել իջեցված գներով՝ մեծ զեղչեր առաջարկող ռուս մատակարարներից հետ չմնալու համար:

Տաթև Ֆռանգյան