Ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ․ ԱԻՆ
Հուլիսի 18-ին, ժամը 19:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին լողալով ափից մոտ 70 մետր հեռացել է և դժվարանում է վերադառնալ:
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացի Ա․ Ք․-ին (ծնված 1973 թ.) մոտորանավակով մոտեցրել են ափ: