Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ փուլում մրցել է Ջիբրալթարի թիմի հետ և 76-59 հաշվով հաղթանակ տարել․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Մողոյանը՝ վաստակած 23 միավորով: Նա 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 76-97 հաշվով պարտվել էր Անդորրայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում 84-72 հաշվով հաղթել էր Մոլդովային:

Այսպիսով, Հայաստանի թիմը, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:

Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվել է Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողն Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն էլ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 53-62 հաշվով պարտվել է Կիպրոսի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ»,- ասված է հաղորդագրությունում։