Արագաչափի «տերերը» փոխվում են. Սաշիկ Սարգսյանին վերագրվող ընկերության փոխարեն ո՞վ կտուգանի վարորդին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Օրինախախտ վարորդներին հունվարի 1-ից սկսած ոչ թե Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող  «Սեքյուրիթի դրիմ» ընկերության արագաչափ տեսախցիկները կնկարահանեն, այլ պետության տեսանկարահանող սարքերը։

Կառավարության նիստում այսօր հավանության արժանացավ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ պետությունը դադարեցնում է  համագործակցությունը «Սեքյուրիթի դրիմ»-ի հետ և ստեղծում ոստիկանությանն առընթեր ՊՈԱԿ։ 

Երթևեկության կանոնները խախտող վարորդներին տուգանելու ակտերը կազմելու գործընթացը մասնավորից վերցնելով և փոխանցելով պետական կառույցին՝ պետությունը միլիոններ է  խնայում, հավաստիացրեցին կառավարւթյունում։ Բացի այն, որ  ոստիկանությունը փոխհատուցում է «Սեքյուրիթի դրիմ»-ի կատարած ծախսերը, նաև տեսալուսնկարահանման, արագաչափերի սարքերով արձանագրված խախտումների արդյունքում գոյացած տուգանքների 10 տոկոսն է փոխանցվում այդ ընկերությանը։  2021 թվականին այդ գումարը կազմել է 715 միլիոն դրամ։ Ի դեպ, մինչ հեղափոխությունը՝ 2017-ին այդ գումարը կիսով չափ պակաս է եղել։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը շետում է՝ այս փոփոխությունը վարորդի համար որևէ դրական  տեղաշարժ չի ենթադրում։

Այնուհանդերձ, նշենք, որ հետհեղափոխական չորս տարիների ընթացքում  Փաշինյանի իշխանությունն այդպես էլ  չներկայացրեց որևէ փաստ առ այն, որ ընկերության իրական սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է։ Չնայած  Փաշինյանի բազմակի հրապարակային հայտարարություններին՝ նրա թիմակից, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը։

Հավելենք, որ  հեղափոխությունից հետո  ՀՀ ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ»-ի հետ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով մի քանի միլիարդ դրամը գերազանցող պայմանագրեր է կնքել։  Մասնավորապես՝ 2020 թվականին կնքված պայմանագրի արժեքը 3,2  մլրդ դրամ է։

Մանրամասները` տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան