Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ փրկում են Նիկոլ Փաշինյանին․ օկուպացված է ընդդիմադիր դաշտը․ Միքայել Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը Factor TV-ի հարցազրույցում խոսել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմության և կառավարող ուժի ունեցած հարաբերություններից։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ կա կեղծ քաղաքական պայքար «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան», «Պատիվ ունեմ» ուժերի միջև, որոնք, ըստ նրա՝ շահագրգիռ են միյանց գոյությամբ։ Արդյունքում, ըստ Նահապետյանի՝ նրանք ձևավորել են համատեղ բիզնես հետաքրքրությունների շրջանակ՝ պետական գնումների ընթացքում իրար հաջորդելով ընդդիմությանը և իշխանությանը փոխկապակցված անձինք շահում են տենդերներ։ Այստեղ Նահապետյանը քաղաքական կոռուպցիա է տեսնում։ Միքայել Նահապետյանն անդրադարձ է կատարել նաև հայ ժողովրդի՝ «քաղաքական մտածողություն» ունենալու անհրաժեշտությանը, ինչը թույլ կտա ապահովել Հայաստանի սուբյեկտայնությունը արտաքին քաղաքական դաշտում, և մասնավորապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում պետական շահերը պաշտպանել, կայացնել ժողովրդավարական և ՌԴ-ից ոչ կախյալ պետություն։

-Պարո՛ն Նահապետյան, կարծես լուծում է ստանում ներքաղաքական մի հարց ՔՊ-ն որոշեց չսկսել քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցած ընդդիմադիր պատգամավորներին մանդատազուրկ անելու պրոցես։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանն ասել է՝ դեռ այս հարցին կվերադառնան, ևս մեկ քննարկում կկազմակերպվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ըստ Ձեզ՝ ՔՊ-ն ձեռնպահ մնաց այս քայլից, քանի որ այն կարող էր հակաժողովրդավարակա՞ն գնահատվել, թե՞ կա քաղաքական նպատակահարմարության հարց։

Ես այդտեղ կարճ պատասխան չեմ կարող տալ։ Մի բան հստակ գիտեմ, և սա ռազմավարությամբ հստակ է աշխատում՝ այս կառավարող ուժն ունի պառլամենտական հենց այս ընդդիմության կարիքը, և պառլամենտական հենց այս ընդդիմությունն ունի հենց այս կառավարող ուժի կարիքը։ Նրանք ռազմավարական դաշնակիցներ են՝ բնական շահերի համընկնումով։ Նրանք ամեն ինչ են անելու՝ մեկը մյուսի գոյությունն ապահովելու համար։ Մարդիկ եթե դիմեն Սահմանադրական դատարան, դա նույնպես կնպաստի պառլամենտական այս ընդդիմության գոյությունը պահպանելու օպերացիային։ Արդեն ծիծաղելի էլ չի՝ երկուսուկես տարի շարունակ տեղի է ունենում «Նիկոլ Փաշինյանին փրկել» օպերացիան, և պարբերաբար դրա համար վարձատրություններ են իրականացվում, բայց մենք մինչև հիմա խոսում ենք, թե արդյո՞ք այնտեղ մի ողջամիտ բան կա, այնտեղ ազնիվ բան կա։ Որևէ ողջամիտ բան չկա, որևէ ազնիվ բան չկա։ Հայաստանում այս պահին մերկանտիլ՝ անձնական շահերի համընկնման վրա երկուստեք իրականացվում է քաղաքականություն, որն ուղղված է հայ ժողովրդի և նրա շահերի դեմ։

-Ըստ Ձեզ՝ ո՞վ է փրկում Նիկոլ Փաշ ինյանին, ումի՞ց, և ո՞վ է Ձեր նկարագրած «օպերացիայի» հովանավորը։

-Այս պես ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ նրա ձևավորած թիմով ընդհանուր առմամբ պառլամենտական ընդդիմություն կոչվածը՝ «պեչատավոր ընդդիմությունը» տարբեր գործողություններով արդեն տարբեր ժամանակ է՝ փրկում է Նիկոլ Փաշինյանին։

-Բայց ըստ Ձեզ՝ ինչի՞ց են փրկում Նիկոլ Փաշինյանին, 2021-ի ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժը 54% ձայն է հավաքել։

-Որտեղի՞ց ունի այդ ձայները։

-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ է ստացել Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը։

Բա փրկելն այդպես է լինում։ Երբ որ դու վերցնում, իրենից մեծ հանրահավաք ես անում՝ լավ իմանալով, որ Հանրապետությունում քո անտիռեյտինգից բարձր ուրիշ անտիռեյտինգ չկա, ու մարդկանց մղում ես, որ վեր կենան, գնան Նիկոլ Փաշինյանին ձայն տան։ Բա այդպես է լինում։

-Քոչարյանն ու Փաշինյանը քաղաքական թշնամիներ չե՞ն։ Նրանց ու իրենց թիմերի քաղաքական բառապաշար հաճախ է հասնում հայհոյանքի մակարդակի։ Ո՞նց են իրար փրկում։

-Այդ դա՝ իմ սիրած սադիստական հաճույքներից մեկն է, երբ ասում են՝ «բայց չէ՞ որ նրանք իրար հայհոյում են»։ Այդ հայհոյողներից մեկը քաղաքական անբարոյականության շրջանակներում արդեն բուկետ է բռնել։ Եվ եթե մյուսները չեն ախտորոշվել որպես «բուկետ բռնած քաղաքական անբարոյականներ», դա դեռ չի նշանակում, որ իրենք այդ բուկետը չէին բռնի կամ չեն բռնել։ Սա է տեղի ունեցել, երբ մարդիկ, ովքեր կազմակերպում էին նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի կնոջը, մորը հայհոյելով քվեներ ստանալ, այդ նույն մարդիկ այսօր Նիկոլ Փաշինյանի կնոջը ծաղիկներ են նվիրում։

-Ե՞վ։

-Եվ դա մեզ պետք է երևի պատմի նրա մասին, որ բարձր հայհոյանք տալով արմատական ընդդիմություն որոշելու չափորոշիչը մի քիչ այնքան էլ լավը չի։ Մի քիչ այնքան էլ սկզբունքային մարդիկ չեն այդ չափորոշիչով դառնում մեր թիվ մեկ ընդդիմությունը։ Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ընդդիմադիր ամենամեծ սեգմենտի վրա ազդեցություն ունեցող մարդն է, նրա գլխավորությամբ «Հայաստանի պոչատավոր ընդդիմությունը» փրկում է Նիկոլ Փաշինյանին, դա դրվագ առ դրվագ է պարզ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան