Նախորդ տարի երկու ուղղաթիռ ենք ձեռք բերել հրդեհաշիջման աշխատանքների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 1,2 մլրդ դրամ հատկացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը և մի փոքր ավելին, «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք գտնվում են բավականին հնամաշ վիճակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնական գումարը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար, և ընդգծեց, որ շենքում հին գույք չպետք է լինի:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնիկայի բարելավման շրջանակներում նախատեսվում է թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12,5 տոկոսը:

«Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ը բավական շոշափելի աջակցություն է ստացել տեխնիկայի թարմացման առումով Ճապոնիայի կառավարությունից, և ՌԴ-ն է աջակցություն ցուցաբերել, բայց մեր պարտավորությունն է մեր պետական ինստիտուտները կայացնելը: Խոսվում թ նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, որի ավելացումը տվյալ դեպքում կկազմի շուրջ 20,7 տոկոս»,- հայտնեց վարչապետը: