Ուկրաինայում պատերազմի հաջորդ փուլը կարող է որոշել դրա ելքը․ CNN

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմը հասել է հերթական ջրբաժանին, և երկու կողմերի մարտիկները պատրաստվում են ռազմական գործողությունների երրորդ ակտին, որը կարող է փոխել հակամարտության հավասարակշռությունը, գրում է CNN-ը։

«Սա պայքար է երկու բանակների միջև, որոնք հսկայական կորուստներ են կրել ու մոտ են հյուծման», – հոդվածում նշում է Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտական ինստիտուտի (RUSI) ավագ գիտաշխատող Ջասթին Բրոնքը։ Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ քայլը կլինի հարձակումը Դոնեցկի շրջանի վրա, որի գրավումը կնշանակի ողջ Դոնբասի նկատմամբ վերահսկողության հաստատում: Երբ և ինչպես դա տեղի կունենա, ըստ վերլուծաբանի․ դեռևս պարզ չէ․ մինչ Ռուսաստանը շարունակում է  օդային հարվածները,  ցամաքային ուժերը գտնվում են օպերատիվ դադարի վիճակում: Սա կարող է  հնարավորություն տալ ուկրաինական բանակին նախապատրաստվելու Դոնեցկի շրջանի այն հատվածների պաշտպանությանը, որոնցում դեռևս պահպանում է հսկողությունը։ Կիևը հակահարձակման  հնարավորություն ունի նաև երկրի այլ հատվածներում, այդ թվում՝ Խերսոնում։

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հաջորդ փուլը թեև կարող է վերջինը չլինել, բայց, ըստ CNN-ի հոդվածագրի, կարող է որոշել Ուկրաինայի կենտրոնական շրջանի ապագան, ինչը մեծապես կորոշի պատերազմի ելքը։ Փաստ չէ, որ Պուտինը կդադարեցնի ներխուժումը, եթե նրան հաջողվի գրավել ամբողջ Դոնբասը, նշում են փորձագետները։ «Նրանք իսկապես մտադիր են վերահսկել Դոնբասը, բայց եթե հաջողվի, ապա կփորձեն էլ ավելի մեծ հաջողությունների հասնել»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի եվրոպական ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանը։

Տաթև Ֆռանգյան