Ադրբեջանը մեծացնում է սպառնալիքը. ՀՀ-ն պատերազմի պիտի պատրաստվի. Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ.

Պարո՛ն Արզումանյան, պաշտոնական Երևանը բարձր մակարդակով պատրաստակամություն և հույս է հայտնել, որ մոտ շրջանում խաղաղության պայմանագրի քննարկման առարկայական հանդիպումներ կլինեն և կողմերն առաջ կշարժվեն։ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են և որ ինքը հույս ունի՝ նույնիսկ մոտ շրջանում առաջընթաց կունենան։ Հավանական համարո՞ւմ եք խաղաղության պայմանագրի կնքումը, թե՞ ոչ։

-Չեմ տեսնում ինչ-որ հնարավորություններ նման օպտիմիզմի համար, մեկնաբանելը դժվար է, որովհետև ես տեսնում եմ լրիվ ուրիշ մոտեցումներ։ Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական ներուժը և սպառնալիքները։ Եթե կարելի է խոսել խաղաղության մասին, երբ դու ստորագրում ես պարտավորություններ սպառնալիքների տակ, դա խաղաղության ճանապարհ չի, ուղղակի հաջորդ պատերազմին պատրաստվելու ճանապարհ է։

Չնայած որ Երևանը պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսել, Ադրբեջանը պարբերաբար կրակահերթի տակ է պահում հայ-ադրբեջանական սահմանը։ Վերջին օրերին միջադեպեր են գրանցվել Նախիջևանի ուղղությամբ։ Փոխադարձ կրակից զատ, եղան հաղորդագրություններ Վայոց ձորի Խաչիկ ու Ելփին գյուղեր տանող ճանապարհի բնակավայրերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Ինչո՞վ սա կպայմանավորեք։

-Ուղղակի Ադրբեջանը մնում է իր դիրքերի վրա, որում էր ինքը անցյալ երկու տասնամյակի ընթացքում և չի թաքցնում իր նպատակները՝ ոչնչացնել հայկական պետականությունը։ Խոսել օպտիմիզմի մասին կամ սպասել, որ Ադրբեջանը կարող է իր դիրքորոշումը… Այո, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե փոխվեն դիրքորոշումները Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Արևմուտքի, որովհետև տարածաշրջանում և աշխարհում հիմա որոշում են ուժային կենտրոնները, և դրանք են ի կատար ածվում, ոչ թե Իլհամ Ալիևի կամ Նիկոլ Փաշինյանի ցանկությունները։ Դրա համար փոփոխություն կարող է տեղի ունենալ, եթե նրանց հարաբերություններում տեղի ունենան փոփոխություններ։ Կարող են սկսվել պրոցեսներ, բայց այդ պրոցեսներն անվանել խաղաղություն, կամ մտածել, որ Իլհամ Ալիևը կամ Նիկոլ Փաշինյանը կարող են նման պրոցեսներ առաջ տանել, դա մի քիչ լուրջ մոտեցում չէ։

Ի պատասխան Բաքվի 5 առաջարկի, Երևանն էլ 6 առաջարկ է արել։ ՀՀ իշխանությունն այս բանաձևն է առաջ քաշել՝ բանակցել Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության շուրջ, որից կբխի կարգավիճակը։ Ադրբեջանին ինչպե՞ս է հնարավոր բերել նրան, որ նաև ՀՀ-ի առաջարկները քննարկվեն, քանի որ նա մերժում է ԼՂ կոնֆլիկտի գոյությունը, կարգավիճակի մասին չի էլ ուզում լսել։ ի՞նչ է հնարավոր ստանալ բանակցություններում, եթե դրանք տեղի ունենան։

-Բանակցությունները դառնում են ինքնանպատակ, որովհետև այստեղ կա կտրուկ տարբերություն մոտեցումների, հակասություններ կան։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումն է, որ կա Արցախի պրոբլեմը, կա ստատուսի պրոբլեմը, և կա Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցում, որ պրոբլեմը լուծված է, ոչ մի ստատուսի մասին խոսել չի կարելի, Արցախն Ադրբեջանի մասն է։ Եթե Հայաստանը դա ընդունում է, կարելի է նստել-խոսել ապագայի մասին։ Ռուս-թուրքական դաշինքը հայտարարում է՝ «Հարավային Կովկասի պրոբլեմները լուծել են Ռուսաստանը և Թուրքիան», իսկ Արևմուտքն ասում է՝ «չէ, պրոբլեմ կա և պետք է լուծվի պրոբլեմը»։ Բայց հիմա ուղղակի ժամանակ չունեն զբաղվել պրոբլեմով, բայց հաստատ ասում են՝ պրոբլեմը կա։ Ո՞րն է հայկական իշխանությունների, պետականության դիրքորոշումը, ինձ համար դժվար է բավականին հիմա արտահայտել, որովհետև հայկական կողմը խոսում է արհեստական մոտեցումներից և պրոբլեմներից՝ կտրված են իրականությունից։

Հարցազրույցն ամոբղջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան