Կանգնեցնե՞լ Հիսուս Քրիստոսի արձանը, թե՝ ոչ. Գագիկ Ծառուկյանի քայլը՝ քննադատության թիրախ․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած Հայաստանում պե՞տք է կանգնեցնել Հիսուս Քրիստոսի մեծ արձանը, թե՞ ոչ․ այս հարցը դարձել է հանրային լայն քննարկման առարկա։ Արձանի տեղադրման նախաձեռնությունը գործարար, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է, իսկ Հայաստանի կառավարությունը դրական կարծիք է հայտնել։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Քաղհասարակությունը, սակայն, ահազանգում է․ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում, իսկ ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, ինչը սպառնում է դրա պահպանությանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ շինարարությունը կասեցված է, շինաշխատանքները կմեկնարկեն միայն պետական մարմինների կողմից մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվություններն ստանալուց հետո։

Տեղադրե՞լ Հիսուս Քրիստոսի արձանը, թե՝ ոչ, եթե այո՝ ապա որտե՞ղ։  Factor TV-ում այս թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում են «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը,  «Անտարես» մեդիահոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և ճարտարապետ, մշակույթի նախկին փոխնախարար  Տիգրան Գալստյանը։ Factor TV-ն քննարկման հրավերով դիմել էր նաև Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներին, քաղաքական թիմակիցներին, Հիսուսի արձանի տեղադրմամբ զբաղվող հանձնախմբին, սակայն մեզ տեղեկացրին, որ այս փուլում չեն ցանկանում այս հարցով դիսկուրսի մեջ մտնել և մասնակցել հանրային քննարկումների։