ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային մակրոֆինանսական օգնության առաջին տրանշով 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent-ը։

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել հրատապ կարգով Ուկրաինային լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրել՝ 1 միլիարդ եվրոյի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա սկզբին տրամադրված 1,2 միլիարդ եվրոյի շտապ մակրոֆինանսական օգնության հետ մեկտեղ, ԵՄ-ի ընդհանուր մակրոֆինանսական աջակցությունն Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր այժմ կազմում է 2,2 միլիարդ եվրո:

«Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կավելանա: Այս ֆինանսական օգնությունը կգումարվի ԵՄ-ի այլ աջակցությանը հումանիտար, մաքսային, պաշտպանության և զարգացման ոլորտներում», – ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանելով որոշումը՝  ԵՄ-ում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան ասել է.

«Նյութական և ֆինանսական օգնությունը շարունակելը ոչ թե տարբերակ է, այլ մեր պարտավորությունն է, ուստի՝ ես շատ գոհ եմ, որ արագացրել ենք մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը։

Դա Ուկրաինայի համար կապահովի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները հոգալու և կարևոր ենթակառուցվածքների շահագործումն ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ հունիսին Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային գրեթե 9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրման շուրջ։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գերմանիան արգելափակում է օգնության այս փաթեթը։

Տաթև Ֆռանգյան