ԱՄՆ կոնգրեսականները խոստանում են արգելափակել Վաշինգտոնի կողմից F-16-երի վաճառքը Թուրքիային

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

ԱՄՆ 35 օրենսդիրներ երկկուսակցական նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ դեմ արտահայտվելով Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքին և արդիականացմանը՝ վկայակոչելով Անկարայի կողմից «մարդու իրավունքների ահռելի խախտումները» երկրում և երկրից դուրս, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թվիթերյան իր էջում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակել է նամակը։

«Մենք չպետք է աջակցենք Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել՝ դադարեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները։ Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի մղի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի։ Ավելի հավանական է, որ այդ զենքերը տարածաշրջանում կհանգեցնեն հետագա մահվան և ավերածությունների»,- ասվում է նամակում:

Նշվում է, որ հատկապես Էրդողանի ռեժիմը «տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական հզորությունը՝  ապակայունացնելու Արևելյան Միջերկրականը, Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը և Հյուսիսային Աֆրիկան»։ Ավելին, ասվում է, որ «Թուրքիայի կողմից աջակցվող ուժերն այս ներխուժումների ժամանակ օգտագործել են ամերիկյան արտադրության զինամթերք և բաղադրիչներ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ նպատակաուղղված ռմբակոծելով քաղաքացիական թիրախները, ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները Իրաքում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

«Քանի որ ձեր վարչակազմը ձգտում է առաջ մղել նոր F-16-երի և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային, խնդրում ենք՝ իմացեք, որ մենք՝ որպես Կոնգրեսի անդամներ, կձեռնարկենք բոլոր գործողությունները՝ դա թույլ չտալու համար»,- ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին և վստահ է, որ կարող է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, որն անհրաժեշտ է վաճառքի համար։

Էմմա Չոբանյան