Դուք, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հետևություն արեցի՞ք` ինչու քաղաքացիները չեն աջակցում շարժմանը. Սաղաթելյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Դիմադրության» շարժման առաջնորդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ ընդդիմության շարքերից հեռանում են կամ հարվածում են ընդդիմությանը, արձագանքեց. «Բոլոր տեղերում կան նման մարդիկ, բայց դա մեզ վրա չի ազդելու»:

Հարցին, թե երբ է ի վերջո ընդդիմությունը գնալու ԱԺ. արդյո՞ք առաջիկա 4 տարիներին կհասցնեն գնալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Քեզ թվում է՝ Նիկոլը 4 տարի մնալո՞ւ է… Մենք դուրս ենք եկել կարճ ժամանակում հեռացնելու իշխանությանը: Սխալներ ունեցել ենք, բայց ժողովրդին չենք դավաճանել: Չի ստացվել այս փուլում, բայց վստահաբար ստացվելու է»:

Դուք, ՀԴԴ-ն, «Դիմադրություն» շարժումը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հետևություն արեցի՞ք`, թե ինչու քաղաքացիները չեն աջակցում շարժմանը՝ ձեր բնորոշմամբ՝ դավաճան իշխանությանը հեռացնելու հարցում. Իշխան Սաղաթելյանը նաև իր դիտարկումները ներկայացրեց այս հարցին ի պատասխան՝ ընդգծելով. «4 տարի հայ ժողովուրդը գտնվում է լարվածության, պառակտության, դեպրեսիայի մեջ. քովիդ, պատերազմական իրավիճակ… մարդիկ հոգնել են քաղաքական պրոցեսներից, հավատը կորցրել են քաղաքական բոլոր ուժերի նկատամբ… Մենք բաց դաշտում պայքարի ենք դուրս եկել շատերի համար անտեսանելի ուժերի դեմ, մեր շարժումը մաքուր ազգային, հայկական շարժում է, որը ո՛չ միջազգային, ո՛չ էլ օլիգարխների կողմից հովանավորություն չունի: Պայքարի պրոցեսը դժվար է լինելու բայց վստահ ենք՝ հաջողելու ենք… Տարբեր պատճառներով մարդկանց մի մասը պայքարի է դուրս եկել, մի մասը դուրս չի եկել, բայց մենք կարողացել ենք Հայաստանում իրավիճակ փոխել… Շարժումը նոր թափ է ստանալու»:

Մանրամասները՝ տեսանյութում։