ՀՀ-ն ժողովրդագրական ճգնաժամի առջև է, ծնելիությունը խթանող ծրագրերը կարևոր են․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ-ն ժողովրդագրական ճգնաժամի առջև է: «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ողջունելի է այն, որ ժողովրդագրական խնդիրը ՀՀ Կառավարության օրակարգում շատ կարևոր տեղ ունի: «Մեր համատեղ ջանքերով և համատեղ աշխատանքի արդյունքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են ՀՀ-ում ծելիության բարձրացմանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ բազում քայլեր են իրականացրել ծնելիության ցուցանիշի բարձրացման նպատակով՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, սակայն հաջողության չեն հասել, որովհետև միայն ֆինանսական աջակցությունը բավարար չէ:

«Միևնույն ժամանակ ուշադրության առանցքում պահելով ժողովրդագրական հարցերը և գիտակցելով, որ այսօր ՀՀ-ն կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առջև, ծնելիությանը խթանող նախագծերն օրհասական են և անհրաժեշտ»:

Նշենք, որ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2020-21 թթ.-ին իրականացրել է «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտություն, որի համաձայն՝ Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է։ ԱՀԿ չափանիշներով սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է:

Մանրամասները՝ տեսանյութում։