«Դուք բոլորդ հաղթողներ եք»․ԿՄՕ ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Սա Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով ողջ աշխարհից այսքան շատ մասնակիցների: Հատուկ ցանկանում եմ ողջունել բոլոր օլիմպիականներին:
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Այս առումով կարող եմ ասել` դուք բոլորդ հաղթողներ եք: Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքում նշել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նա ասոցիացիայի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացման հարցում բարեհաճ աջակցության ցուցաբերելու համար։

Րիոչի Մացուդան արձանագրել է, որ անցած երկու տարիներին կորոնավիրուսային համավարակը թույլ չտվեց իրական միջավայրում անցկացնել Կենսաբանության միջազգային օլիմպիադան:

«Այդ իմաստով շատ շնորհակալ ենք, որ այժմ իրական միջավայրում անցկացնում ենք «Կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022»-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում: Այս տարի, սակայն, միայն մաթեմատիկայի և կենսաբանության միջազգային օլիմպիադաներն են անցկացվել դեմ առ դեմ ձևաչափով: Ֆիզիկայի և քիմիայի միջազգային օլիմպիադաներն անց են կացվում հեռավար ձևաչափով»,- նշել է նա՝ շեշտելով, որ կորոնավիրուսային համավարկը դեռ ավարտված չէ։

«ԿՄՕ-ն արձանագրում է, որ ապագա գիտնականների հետ կապեր ձևավորելու համար իրական միջավայր է անհրաժեշտ»,- ասել է Րիոչի Մացուդան և խորհուրդ տվել՝ կրել դիմակներ և ուշադրություն դարձնել, որ վիրուսը չտարածվի։

«Դիմակը պաշտպանում է ոչ միայն Ձեզ, այլև դիմացիններին»,- նշել է նա:

Նրա խոսքով, բացի կորոնավիրուսային համավարակից, մենք առերեսվում եք մարդու կայուն կենսագործունեությունը վտանգող այլ խնդիրների ևս:

«Բնակչության թվի և մարդկային գործունեության ձևերի արագ աճի, գլոբալ տաքացման պայմաններում ողջ աշխարհում զգալի խնդիրներ են դարձել օդի, խմելու ջրի, ծովերի ջրերի աղտոտվածությունը, պլաստիկ թափոններն ու դրանց ջարդոնները:

Գլոբալ տաքացման պայմաններում սառցադաշտերը սկսել են հալվել: Հինավուրց և անհայտ վարակիչ հիվանդությունների վերադարձի պարագայում, որոնց նկատմամբ մենք դեռևս չունենք բավարար իմունիտետ, հնարավոր է նոր վարակիչ հիվանդությունների բռնկում:

Ավելին՝ մենք առերեսվում ենք պարենային պակասի և թերսնուցման խնդիրների: Այդ ամենի հետևանքով մարդ տեսակն իսկապես վտանգված է»,- հայտարարել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան՝ նշելով, որ նման պայմաններում կենսաբանությունն առավել է կարևորվում, քանի որ կենսաբանությունը և կենսաբանական գիտությունները ռազմավարական գործիքներ են դարձել այս խնդիրների դեմ պայքարի և հաղթահարման գործում:

Նրա խոսքով՝ այսօր շատ երկրներ երիտասարդներին խրախուսում են ուսումնասիրել կենսաբանություն և բնագիտություն:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր իրական թշնամին նոր ի հայտ եկող հարուցիչներն են, ինչպիսիք են նոր տեսակի կորոնավիրուսը և կապիկի ծաղկի վիրուսը, դեղակայուն բակտերիան, բնապահպանական հարցերը, ինչպիսին գլոբալ տաքացումն է:

Եկե՛ք այս երեք իրական թշնամիների դեմ պայքարենք կենսաբանության միջոցով: Որպես կենսաբաններ՝ լինե՛նք միասնական:

Վայելե՛ք այս դժվար և հետաքրքիր գործնական ու տեսական աշխատանքները, էքսկուրսիաները և այլ հետաքրքիր աշխատանքներն ու կյանքի ընկերներ ձեռք բերեք 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայում, այստեղ՝ Երևանում և Հայաստանի Հանրապետությունում»,- իր խոսքն ամփոփել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան։

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստան են ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ: