Զգուշացնում եմ հայերին՝ մի՛ հավատացեք Պուտինին․ կռվում ենք նաև ՀՀ-ի համար՝ ՌԴ-ն հաղթի, ԽՍՀՄ-ը կվերականգնի․ Ալեքսանդր Բոժկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ–ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ

–Կան տեղեկություններ, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Դոնբասում մարտերի ժամանակավոր դադար է տրվել: Պատճառաբանությունում նշվում է, որ զինծառայողներին հնարավորություն է տրվել հանգստանալ: Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, թե Լուգանսկի մարզն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել: Ժամանակավոր դադարի մասին տեղեկությունը հաստատել է նաև բրիտանական հետախուզությունը: Դուք ունե՞ք տեղեկություններ՝ պատերազմի դադար կա՞ և ի՞նչ ժամկետով: Եվ, ընդհանրապես, պատերազմն ի՞նչ փուլում է գտնվում:

-Կարծում եմ՝ ռուսական զորքը վերախմբավորվում է, դրա համար է օգտագործվում այդ դադարը. ռուսական զորքը թարմ տեսքի է բերվում, որպեսզի հետո շարունակի գրոհը Դոնբասում: Սպառվել է ՌԴ-ի ուժը, և հարկավոր է նոր զորք բերել, որ կարողանա կռվել և շարունակել գրավել։

–Ուկրաինացի զինվորականները պատերազմի խորհրդանիշ դարձած Զմեինի կղզում դրոշ էին բարձրացրել, որի վրա գրված էր «Ռուսական ռազմանավ, հիշի՛ր Զմեինի կղզին»: Եվ Զելենսկին հայտարարել է, որ Արևմուտքից ստացած զենքն ազդեցություն է ունեցել մարտադաշտում, և ուկրաինացի զինվորականները նկատելի հարվածներ են հասցրել կարևոր կետերին, զգալիորեն նվազել է ռուսական բանակի հարձակողական ուժը։ Ի՞նչ դեր կատարեց Արևմուտքը Ուկրաինային աջակցելու հարցում, որ Ուկրաինան կարողացավ 135 օր դիմակայել հարձակումներին:

-Պետք է հիշեցնեմ իմ հայ բարեկամներին, որ Ուկրաինայի համար այդ հարձակումն անսպասելի էր, մենք չէինք սպասում, որ այդպիսի նենգ հարված կլինի Ռուսաստանի կողմից: Ուկրաինական բանակն ինչ-որ պատրաստություններ էր անցկացնում, բայց ոչ ոք չգիտեր՝ ինչ ուժերով պետք է հարձակվի Ռուսաստանը: Ենթադրվում էր, որ հարված կլինի Դոնբասի կողմում, բայց այն, որ ամբողջ սահմանի երկայնքով կլինի, դա, իհարկե, դժվար էր պատկերացնել: Այն հաջողությունները, որ Ռուսաստանն ունեցավ առաջին օրերին, պայմանավորված էր նրանով, որ Ուկրաինայի համար անսպասելի էր այդ հարվածը: Բայց հետո մեր զորքն ուշքի եկավ, և շատերի համար անսպասելի դիմադրություն ցուցաբերեց: Սկզբում ռուսների հետ դժվար էր կռվել, ՌԴ-ն կարողացավ ներխուժել մի քանի մարզերում, բայց շնորհիվ Արևմուտքից ստացած զենքերի՝ Ուկրաինան կարողացավ ուժ հավաքել և համապատասխան հարված հասցնել Ռուսաստանին, որպեսզի նա հետ քաշվի: Իհարկե, մեծ դեր են խաղացել Արևմուտքից ստացած զենքերը, մանավանդ՝ նորագույն զենքերը, որ մեզ տրամադրել են, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հողը և մեր մարդկանց: Ռուսների բարբարոսությունն ակնհայտ էր. ռուսական բանակը ռմբակոծում էր ուկրաինական տարածքները, բնակելի շենքերը, ոչնչացնում էր գործարաններն ու ամեն տեսակի օբյեկտները: Նրանց նպատակներից է ոչ միայն ոչնչացնել Ուկրաինան՝ որպես պետություն, այլ նաև ուկրաինացիներին՝ որպես ազգ… Ուկրաինան ստիպված էր եռանդուն պայքարել, որովհետև ուրիշ ելք չուներ։ Ռուսները հայտարարել են իրենց գործողությունների դադարի մասին, իմ կարծիքով՝ դա հարկադրված քայլ է, որովհետև մեր պայքարն ու կռիվն այնքան ուժեղ էր, որ նրանք այլ ելք չունեին, քան ռազմական գործողությունների դադար վերցնելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան