Ղազախստանը դուրս է գալիս Արժույթի միջպետական ​​կոմիտեի մասին ԱՊՀ 1995թ․ համաձայնագրից

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Ղազախստանը դուրս է գալիս Արժույթի միջպետական կոմիտեի մասին 1995 թվականի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) համաձայնագրից։ Այս մասին հայտնում է «Զոնա» ղազախական լրատվամիջոցը։

«Հաստատել 1995 թվականի մայիսի 26-ին Արժույթի միջպետական կոմիտեի ստեղծման մասին համաձայնագրի դադարեցման մասին արձանագրությունը»,- ասված է արդեն ուժի մեջ մտած հրամանագրում։

Նշվում է, որ կոմիտեն ստեղծվել է՝ նպաստելու արժութային վճարավարկային հարաբերությունների ոլորտում բազմակողմ համագործակցության կազմակերպմանը, բազմակողմ հաշվարկային և վարկային հարաբերությունների վրա ազդող արժութային օրենսդրության սերտացմանն ու կատարելագործմանը, դրամավարկային և համակարգման ձևերի և մեթոդների մշակմանը, ԱՊՀ անդամ պետությունների վճարային միության ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների արժութային քաղաքականությունը, ինչպես նաև արժութային վերահսկողության հարցերում համագործակցությունն ու համակարգված գործողությունների իրականացմանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանը մտադիր է նավթ տեղափոխել Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրել է Ղազախստանից Եվրոպա նավթի տարանցումը։ Մասնավորապես, Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը մշտապես կանգնած է մարտահրավերների առաջ։ Սկզբում դրա աշխատանքը կանգնել է ծովային բեռնման համակարգերի խափանման պատճառով։ Այնուհետև հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած զինամթերք, իսկ հուլիսի 5-ին ռուսական դատարանը 30 օրով դադարեցրել է կոնսորցումի գործունեությունը նավթի արտահոսքի չեզոքացման ծրագրի շրջանակում՝ մի շարք փաստաթղթային խախտումների պատճառով:

Դատելով Ղազախստանի նախագահի հայտարարությունից՝ իշխանությունները ցանկանում են ավելի շատ նավթ մատակարարել Չինաստանին և ակտիվորեն օգտագործել տարանցումն Ադրբեջանի տարածքով՝ նավթը թուրքական Ջեյհան նավահանգիստ հասցնելու համար։

Տաթև Ֆռանգյան