Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ ակնհայտ է, որ Պահպանողական կուսակցությունը ցանկանում է նշանակել նոր ղեկավար, հետևաբար՝ նոր վարչապետ: Ես համաձայնեցի սըր Գրեհեմ Բրեյդիի հետ, որ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պետք է սկսվի հիմա», – ասել է նա իր ուղերձում։

Վարչապետը խոստովանել է, որ վերջին օրերին փորձել է գործընկերներին համոզել՝ չփոխել իշխանությունը։

«Ես ափսոսում եմ, որ ինձ չհաջողվեց այդ բանավեճերում հաղթել, և, իհարկե, ցավալի է, որ ինքս չեմ կարողացել ավարտին հասցնել այդքան շատ գաղափարներ և նախագծեր»,- ասել է նա:

Ջոնսոնը նաև ափսոսանք է հայտնել «աշխարհի լավագույն աշխատանքը» թողնելու համար և վստահեցրել, որ կաջակցի իր իրավահաջորդին։ Միաժամանակ, նա ասել է, որ կկատարի իր պարտավորությունները՝ մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։

Նա նաև դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ ընդգծելով, որ իր կաբինետը կշարունակի աջակցել Ուկրաինային իր հրաժարականից հետո։

Տաթև Ֆռանգյան