Իսրայելն ու Թուրքիան 1951 թվականից ի վեր առաջին ավիացիոն համաձայնագիրն են ստորագրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելն ու Թուրքիան կընդլայնեն երկկողմ ավիահաղորդակցությունը․ հուլիսի 7-ին, 1951 թվականից ի վեր առաջին անգամ, նոր ավիացիոն համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնել է Իսրայելի Տրանսպորտի նախարարությունը, գրում է Reuters գործակալությունը։

«Ակնկալվում է, որ համաձայնագրի արդյունքում կվերսկսվեն իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի Թուրքիա տարբեր ուղղություններով, ինչպես նաև թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս գործարքը կնքվում է այն ժամանակ, երբ Թուրքիան և Իսրայելը աշխատում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք լարված են ավելի քան մեկ տասնամյակ: 2018 թվականին երկու կառավարություններն արտաքսել էին դեսպաններին, իսկ հիմա էլ ձգտում են վերականգնել դիվանագիտական ներկայացուցչությունները։

Այս շաբաթ ավելի վաղ Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել էր, որ իր երկիրը կվերաբացնի տնտեսական և առևտրային գրասենյակը Թուրքիայում։

Էմմա Չոբանյան