ՀԿԵ-ն արձանագրում է ուղևորափոխադրումների աճ բոլոր ուղղություններով

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Ուղևորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205,5 հազար ուղևոր, ընդ որում ՝ աճը կազմել է 15 տոկոս: Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով միջպետական երթևեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչքովիդյան 2020 թվականի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում։ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11,5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղևորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղևորների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:

Ընկերությունն աշխատում է նաև քաղաքացիներին դեպի երկաթուղի ներգրավելու ուղղությամբ, ինչի համար բանակցություններ են տարվում տեղական իշխանությունների հետ՝ ավտոմոբիլային ուղիները օպտիմալացնելու և երկրի գլխավոր երկաթուղային կայարաններն ակտիվացնելու նպատակով։ Այդ առումով ընկերությունը խրախուսում է մշակութային միջոցառումների անցկացումը կայարանների շենքերում, բարձրացնում է ուղևորների սպասարկման բազմազանությունն ու որակը ոչ միայն գնացքներում, այլ նաև կայարաններում։