ԵԱՀԿ-ն ափսոսանք է հայտնել Թուրքիայում Deutsche Welle-ի և Voice of America-ի հեռարձակման արգելքի կապակցությամբ

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն ափսոսանք է հայտնել Թուրքիայում երկու միջազգային հեռարձակողների՝ Deutsche Welle-ի և Voice of America-ի հեռարձակման արգելքի կապակցությամբ: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ։

ԵԱՀԿ պաշտոնյայի մեկնաբանությունները հետևել են անցյալ շաբաթ Անկարայի խաղաղության առաջին քրեական դատարանի որոշմանը, որով արգելվում է երկրում երկու հեռարձակողների հեռարձակումը՝ 2022 թվականի փետրվարի վերջին 72-ժամյա ժամկետում առցանց հեռարձակման լիցենզիա ստանալու համար Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) պահանջը չկատարելու համար:

«Այս երկու լրատվամիջոցների արգելումը հարված է ԵԱՀԿ տարածաշրջանում և Թուրքիայում լրատվամիջոցների ազատությանը։ Դա ոչ միայն վտանգում է անկախ և քննադատական լրագրության մեդիա տարածքը, այլև զրկում է հասարակությանն անհերքելի իրավունքից՝ առանց ավելորդ խոչընդոտների տարբեր աղբյուրներից տեղեկատվությունից ազատորեն օգտվելուց», – հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը։

Այս արգելքի հիմքում, այսպես կոչված, «Ինտերնետում ռադիոյի, հեռուստատեսության և ըստ պահանջի հեռարձակման ներկայացման կանոնակարգն է»։ Այն ընդունվել է 2019 թվականին և պարտավորեցնում է առցանց մեդիա ծառայություններ մատուցողներին՝ պարտադիր լիցենզիա ստանալ RTÜK-ից։

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է կանոնակարգը՝ չափազանց լայն ձևակերպված լինելու համար, որը միաժամանակ պահանջում է հետևել բարդ կանոնների լայն շրջանակին՝ բովանդակության հեռացման հնարավոր սանկցիայով, որը հիմնված է լայն և թույլ սահմանված հիմքերի վրա:

Տաթև Ֆռանգյան