Էրդողանին բռնապետ անվանած Իտալիայի վարչապետը Անկարայում մարդու իրավունքների խնդիրների մասին է խոսել

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է մարդու իրավունքների կարևորության հարցը։ Այս մասին գրել է Agence France-Presse-ը, փոխանցում է TurkishMinute-ը։

Դրագին կառավարական մեծ պատվիրակությամբ ժամանել է Անկարա՝ Էրդողանին բռնապետ անվանելուց և թուրքական պետության ղեկավարից «հակահարված» ստանալուց մեկ տարի անց։ Նրանց բանավեճը սկսվել էր Էրդողանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ նստատեղերի վերաբերյալ դիվանագիտական թեժ վեճի ժամանակ։ Դրագին և Էրդողանը Հռոմում ու Բրյուսելում գագաթնաժողովների շրջանակում կարճատև բանակցություններ վարել են, սակայն նախօրեին Անկարայում հանդիպումը նրանց առաջին պաշտոնական տեսակցությունն էր վեճից հետո:

Ղեկավարներից որևէ մեկը հանդիպման ժամանակ այս թեման չի շոշափել։ Սակայն Դրագին նշել է, որ բարձրացրել է մարդու իրավունքների հարցերը և Թուրքիայի՝ անցյալ տարի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու հարցը:

«Մեր զրույցում նաև քննարկել ենք մարդու իրավունքների հարգման կարևորությունը։ Ես քաջալերել եմ նախագահ Էրդողանին՝ կրկին միանալ Ստամբուլի կոնվենցիային»,- ասել է Իտալիայի վարչապետը։

Էրդողանը չի պատասխանել Դրագիի այս մեկնաբանությանը։

Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային անհանգստությունն աճեց 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո, որին հաջորդեցին լայնածավալ զտումները, արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ բանտարկվեցին կամ զրկվեցին պետական աշխատանքից:

Էմմա Չոբանյան