Ռուսաստանն իր վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեից ուկրաինական հացահատիկը ցանկանում է արտահանել Մերձավոր Արևելքի երկրներ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Ռուսաստանն ուկրաինական Զապորոժիեից, որն այժմ գտնվում է ռուսական վերահսկողության տակ, հացահատիկ է արտահանելու Մերձավոր Արևելքի երկրներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, նշվում է, որ ՏԱՍՍ-ի հետ զրույցում  Զապորոժիեի՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին ասել է, որ մարզը պայմանավորվածություն է ձեռք բերել արտասահման հացահատիկի արտահանման շուրջ, հիմնականում՝ Մերձավոր Արևելքի երկրներ։ Նրա խոսքով՝ մարզը նախատեսում է ուկրաինական հացահատիկը վաճառել Իրաքին, Իրանին և Սաուդյան Արաբիային։ Բալիցկին ասել է, որ հացահատիկն աճեցրած ֆերմերն արդեն իսկ վճարվել է դրա դիմաց։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ կնքվել է խոշորագույն պայմանագրերից մեկը՝ 150 հազար տոննա հացահատիկի մատակարարման համար։

Ուկրաինան բազմիցս մեղադրել է Ռուսաստանին հացահատիկի գողության մեջ, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքը։ Ավելի վաղ էլ հաղորդվում էր, որ  Թուրքիան Սև ծովի ափերի մոտ կանգնեցրել է ռուսական դրոշով բեռնատար նավ՝ հետաքննելու Ուկրաինայի այն պնդումը, որ այն գողացված հացահատիկ է տեղափոխում։

Էմմա Չոբանյան