Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Աշխարհում SARS-CoV-2-ով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը, ասվում է Ջոն Հոփքինսի համալսարանի և Worldometer պորտալի հուլիսի 5-ի տվյալներում։ Վարակվածների թվով Միացյալ Նահանգները դեռևս առաջատարն է՝ ավելի քան 89,5 միլիոն (այդ թվում՝ ավելի քան 1,04 միլիոն մահվան ելքով), փոխանցում է DW-ն:

Բացի ԱՄՆ-ից՝ ավելի քան 20 միլիոն վարակված ունեցող երկրների թվում են Հնդկաստանը և Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Ռուսաստանը ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը (ավելի քան 18,4 միլիոն վարակման դեպք, այդ թվում՝ ավելի քան 381 հազար մահվան):

Ներկայում Գերմանիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում հինգերորդն է (ավելի քան 28,5 միլիոն, այդ թվում՝ ավելի քան 141 հազար մահ): Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալների համաձայն՝ հուլիսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածության մակարդակը ներկայում կազմում է 687,7 դեպք՝ հարյուր հազար բնակչության հաշվով (նախորդ օրը՝ 650,5, անցած շաբաթ՝ 635,8 և նախորդ ամիս՝ 257,6)։

Գերմանիայի առողջապահական իշխանություններն օրական գրանցել են վարակման 147,489 նոր դեպք և 102 մահ։ Մեկ շաբաթ առաջ օրական աճը կազմում էր 142 329 դեպք։

Փորձագետները նշում են, որ Գերմանիայում վարակվածների իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ շատ դեպքեր մնում են չբացահայտված։ Պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն այն դեպքերը, որոնք հաստատվում են PCR թեստի հիման վրա:

Տաթև Ֆռանգյան