Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ավտոմեքենաների համատեղ արտադրություն կարող են սկսել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության պաշտոնյաները քննարկում են ավտոմեքենաների համատեղ նախագծումն ու արտադրությունը՝ այն բանից հետո, երբ Մոսկվայի և Թեհրանի դեմ պատժամիջոցներն արգելակել են արտադրությունը: Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է TurkishMinute-ը։

«Երեք երկրների ավտոարտադրողների և մատակարարների միջև եռակողմ համագործակցության մեծ հնարավորություն կա։ Այս երեք երկրները կարող են մեծ շուկա գրավել իրենց արտադրանքի համար»,- ասել է Իրանի ավտոպահեստամասեր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամմադրեզա Նաջաֆի-Մանեշը։

Ռուսաստանը, որի նկատմամբ Ուկրաինա ներխուժումից հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել, մայիսին արդեն խնդրել է Իրանին մատակարարել իրեն առանցքային բաղադրիչներ, որոնք այլևս հասանելի չեն։

Նաջաֆի-Մանեշն ասել է, որ պատժամիջոցների առկայության դեպքում երեք երկրների միջև հնարավոր համագործակցությունը մեքենաների արտադրության ոլորտում կարող է արագ զարգանալ:

«Այս գաղափարը կարող է կյանքի կոչվել շատ շուտով։ Այս մեքենայի բոլոր մասերի արտադրությունը, պահեստամասերի տրամադրման համար արժութային փոխանցումներից խուսափելը և արտահանման շուկաների առկայությունը նման նախագծի առավելություններից են»,- ասել է նա՝ հավելելով, որ գաղափարն առաջարկվել է Թուրքիայի կողմից, և Ռուսաստանը դրանով հետաքրքրված է։

Իրանը ևս տուժում է արևմտյան պատժամիջոցներից։ Ուկրաինական պատերազմի պատճառով բազմաթիվ արևմտյան ավտոարտադրող հանրահայտ ընկերություններ էլ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում։

Իրանն ու Թուրքիան ունեն ցամաքային սահման, իսկ Ռուսաստանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահման ունի, համապատասխանաբար, Սև և Կասպից ծովերով։

Էմմա Չոբանյան