Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԹ դեսպան Ջոն Գալագերին

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Դեսպան Ջոն Գալագերն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության գործարկած առողջապահական և կլիմայի փոփոխության նոր հարթակին և վերջինիս մեր երկրի ներգրավման հնարավորությանը:

Հարթակի նպատակն է աջակցել երկրներին մարտահրավերներին դիմակայելու և կլիմայակայուն առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում:
Առողջապահության նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ: Մասնավորապես` ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ ներկայումս իրականացնում են կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում, ինչպես նաև պատրաստում են ՀՀ առողջապահության ոլորտի հարմարվողականության պլան, որի առաջին նախագիծը գտնվում է մշակման փուլում:

Անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակմանը` Ջոն Գալագերը շեշտել է 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի թվով 5-րդ գլոբալ հանդիպման կարևորությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունից ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետների առաքելությունը հանրապետության 3 հիվանդանոցներում: