Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 9-ից 19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոնը։ Այն այսուհետև կրելու է լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ։ Հուլիսի 9-ին կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Հուլիսի 16-ի երեկոն նվիրված կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. կներկայացվեն նրա ստեղծագործությունները։ Իսկ հուլիսի 19-ի համերգային ծրագրում, որը կկրի «Աղոթքներ» խորագիրը, կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի և ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Լետիցիա Մորենոն, բարիտոն Ակսել Դավեյանը։ Համերգները կղեկավարեն մեծ ճանաչում ունեցող ֆինն դիրիժոր Հանու Լինտուն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում։

Նշենք, որ փառատոնի շրջանակում շատ ստեղծագործություններ Հայաստանում կհնչեն առաջին անգամ։ Ծրագրերում տեղ են գտել նաև համաշխարհային պրեմիերաներ, մասնավորապես՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան, մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Փառատոնի փակման համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպությանը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի անցկացմանն աջակցում են նաև Հարավային Կովկասում Ֆինլանդիայի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունները, ինչպես նաև «Մառնիկ» ընկերությունը։

Հիշեցնենք, որ ժամանակակից դասականների առաջին փառատոնն անցկացվել է 2019 թվականին։ Աշխարհի տարբեր ծայրերից Երևան էին ժամանել մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։