«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան PKK-ին՝ Թուրքիայում հարձակումներ կազմակերպելու ցուցում են տվել». Haber7

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական «Haber7» լրատվական կայքը տեղեկություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հրահանգ են տվել տարբեր միջոցներով սաբոտաժի ենթարկել Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված համապետական ընտրությունները. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի հետախուզական ծառայություններին հղումով հրապարակման մեջ նշվում է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում վերոնշյալ 2 երկրների սպաների ու ՔԲԿ-ական զինյալների միջև տեղի է ունեցել գաղտնի հանդիպում, որի օրակարգում եղել է Թուրքիայում «նախընտրական քաոս» կազմակերպելը:

Ըստ այդմ՝ սպաները PKK-ի ներկայացուցիչներին ցուցումներ են տվել Թուրքիայի Ստամբուլ և Անկարա քաղաքներում, ինչպես նաև Սիրիային հարակից շրջաններում մահապարտ ահաբեկիչների միջոցով պայթյուններ կազմակերպել:

Ըստ թուրքական աղբյուրի՝ պայթյուններից բացի հանձնարարվել է կազմակերպել տարբեր տեսակի փողոցային ակցիաներ՝ ներգրավելով հնարավորինս շատ մարդկանց:

Փողոցային ակցիաների շարքում նշվում է նաև նախորդ տարի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի իրականացրած քայլերթի նման երթերի կազմակերպումը երկրի տարբեր շրջաններում:

Նշվում է, որ այս ամենին զուգահեռ քրդական «ANF»  գործակալությունը պետք է լուրեր տարածի քրդական շրջաններում ժողովրդի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների ու Ստամբուլի Իմրալը կղզու բանտում պահվող PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին՝ այդպիսով նպաստելով իրավիճակի ավելի սրացմանը:

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ բոլոր այս գործողությունները նպատակ ունեն ստվերել Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների արդյունքում Թուրքիայի ձեռք բերած ռազմավարական հաջողությունները: