ԵՄ-ն կարող է 500 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինայի վերականգնման ծրագրի իրականացման համար․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ԵՄ-ի ներդրումը Ուկրաինայի վերականգնման ծրագրի իրականացմանը կարող է կազմել 500 մլրդ եվրո (523 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի դոնորների օգնության ծրագրին և քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին, փոխանցում է Forbes-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ծրագրում ներառվելու են նախագծեր ենթակառուցվածքների, անվտանգության, կլիմայի և թվային տնտեսության ոլորտում ներդրումների և էներգետիկայի դիվերսիֆիկացման ոլորտներում։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինան հուլիսի 4-ին և 5-ին Լուգանոյում կայանալիք համաժողովում կներկայացնի երկրի վերականգնման պլանը՝ 2000 էջով։ Ուկրաինայի կառավարությունը նախագիծը քննարկել է դոնոր երկրների, ինչպես նաև ԵՄ-ի հետ։ Եվրոպական հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է դրամաշնորհների և վարկերի տեսքով ֆինանսավորման տարբերակները: Ֆինանսավորման տարբերակներից մեկը կարող է լինել համատեղ փոխառությունը։

Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ ԵՄ-ում քննարկումների համար հիմք պետք է հանդիսանա հայեցակարգային փաստաթուղթը, որը մշակվում է Եվրահանձնաժողովի կողմից՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ։ Աշնան սկզբին Եվրոպական հանձնաժողովի և Գերմանիայի կողմից՝ որպես G7 խմբի նախագահ, կհրավիրվի օգնության ծրագրի խթանմանն ուղղված համաժողով: Չեխիան, որը կես տարի նախագահում է ԵՄ-ում, ծրագրում է նոյեմբերին կազմակերպել դոնորների համաժողով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մասնակցելու է Լուգանոյում կայանալիք համաժողովին։ Նա ներկայացնելու է ԵՄ հիմքի վրա համաշխարհային դոնորների հարթակը։ Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ դոնորների թվում են լինելու Մեծ յոթնյակի անդամները, միջազգային կազմակերպությունները, Շվեյցարիան, Նորվեգիան։

Էմմա Չոբանյան