Հրաձգություն Կոպենհագենի առևտրի կենտրոններից մեկում․ չի բացառվում ահաբեկչության վարկածը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Առնվազն երեք մարդ մահացել է, ևս երեքը գտնվում է ծանր վիճակում Կոպենհագենի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնել է Դանիայի ոստիկանությունը։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող Field’s առևտրի կենտրոնում կիրակի օրը։ Ոստիկանությունը չի բացառել ահաբեկչության վարկածը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում առևտրի կենտրոնից: Հրաձգության կոնկրետ ժամը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դեպքի մասին ոստիկանություն ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 17:35-ին։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել է 22-ամյա մի տղամարդ, նրանից առգրավել են հրազեն ու զինամթերք։ Ձերբակալվածի անունը դեռ հայտնի չէ, նա միայն բնութագրվում է որպես «էթնիկ դանիացի»։ Հարձակման ականատես Ռիկե Լևանդովսկին դանիական հեռուստատեսությանը պատմել է, որ լսել է կրակոցները և թաքնվել խանութի վաճառասեղանի հետևում:

«Սկզբում մարդիկ կարծեցին, որ նա գող է: Իսկ հետո ես լսեցի կրակոցներն ու անմիջապես թաքնվեցի վաճառասեղանի հետևում։ Նա պարզապես կրակում էր մարդկանց վրա, ոչ հատակին կամ առաստաղին»,-պատմել է նա։

 

Տաթև Ֆռանգյան