Լևոն Երանոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. վարչապետ
Հասարակություն
11.05.2018 | 14:03Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկվի այն հնարավոր միջադեպերի համար, որոնց հետ կապում են Երանոսյանի անունը, Փաշինյանը պատասխանեց. «Էն հնարավոր պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն»:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ մնացած դեպքերի համար չի պատրաստվում լինել և՛ դատավոր, և՛ դատախազ, և՛ քննիչ: