Հունաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ-ի կողմից հույն դիվանագետների արտաքսմանը

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը 8 հույն դիվանագետների արտաքսելու՝ ռուսական իշխանությունների որոշումը համարում է անհամաչափ պատասխան միջոց։ Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարն ավելի վաղ այցելել է Աթենքում Ռուսաստանի դեսպանին՝ ՌԴ իշխանությունների կողմից 8 հույն դիվանագետների արտաքսման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ռուսական արձագանքն անհամաչափ էր՝ համեմատած այն միջոցների հետ, որոնք Հունաստանը ձեռնարկել է որոշ ռուս դիվանագետների նկատմամբ, որոնք հայտարարվել են պերսոնա նոն գրատա, քանի որ նրանք կատարել էին գործողություններ, որոնք հակասում էին իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հույն դիվանագետները որեւէ կերպ չեն խախտել Վիեննայի կոնվենցիան։ Հունաստանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ռուս պաշտոնյաների վերջին հայտարարությունների կապակցությամբ և կոչ արել Մոսկվային՝ խուսափել Աթենքի դեմ ընդհանրացումներից և անհիմն մեղադրանքներից։

Հավելենք, որ ՌԴ-ն ավելի վաղ պերսոնա նոն գրատա է հայտարարել ու արտաքսել Մոսկվայում Հունաստանի դեսպանատան 8 դիվանագետի։

Էմմա Չոբանյան