Հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իրեն պաշտոնանկ անելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

«Այսօր ազգային խայտառակություն հանդիսացող իշխանություններն իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ, նրանց ընկալմամբ, դարակազմիկ որոշում են ընդունել՝ ինձ ու Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոններից»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների պաշտոնազրկման գործընթացին անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանը։

«Բոլորս գիտենք․ թե ինչ է կատարվում այսօր Բերձորում ու Լաչինի միջանցքում ու նրանց մոտեցումը այդ պրոցեսներին դրա ևս մեկ ապացույցն է։ Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է, որ։ Անկեղծ լինենք․ ի՞նչ է որ այդ որոշումը մեզ համար՝ այն ժողովրդի համար, որն այսօր հավաքվում է այս հրապարակում, ով չի եկել այսօր հրապարակ, բայց մտահոգ է՝ ոնց են մեր հայրենիքը մաս-մաս տալիս»,- նշեց Հակոբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ հերթական հարվածն է հասցվում պառլամենտարիզմի ինստիտուտին. «Սա ցավալի է նրանով, որ  հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, ավանդույթներին ու մշակույթին, իսկ պաշտոնների մասին մենք ու իմ գործընկերները մտածելու ոչինչ չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: