Իշխան Սաղաթելյանն անկարգություններ էր հրահրում Երևանի փողոցներում, բռնության կոչեր անում․ ԱԺ-ի համբավն ընկնում էր. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Այսօր Հայաստանի կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», դաշնակցական Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Իբրև հիմնավորում բերվեց այն, որ Սաղաթելյանը 2021-ի օգոստոսից առ այսօր գումարված 25 նիստից միայն 7-ին է ներկա եղել, 342 քվեարկություններից 198-ից բացակայել է։ Ինքը՝ իշխան Սաղաթելյանը, սա քաղաքական հետապնդում է որակել։

Factor TV-ի հարցազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք պաշտոնից կզրկվեր իշխանական որևէ պատգամավոր, եթե կրկին բացակայությունների այսպիսի տվյալներ ունենար։

«Եկեք նաև անդրադարձ կատարենք Իշխան Սաղաթելյանի մասով մյուս հիմնավորմանը․ փաստացի ԱԺ գործող փոխնախագահն անկարգություններ է հրահրում Երևանի փողոցներում, բռնության կոչեր անում, այդ թվում՝ ոստիկանների նկատմամբ, որոնք հասարակական կարգն են պահպանում, նաև դա էր հիմնավորումներից մեկը»,- ասաց Թորոսյանը։

Իսկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վահե Հակոբյանին հեռացնելու մասով նա հիշատակեց «հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման պարալիզացումը»։ Կառավարող ուժի պատգամավորն ասում է, որ չեն հավակնում ընդդիմությանը հասանելիք պաշտոններին, և պատրաստ են քննարկել հավանական նոր առաջադրումներ ընդդիմության կողմից։

«Մենք բաց ենք կառուցողական աշխատանքի համար, բայց, ցավոք, մենք ստացել ենք միշտ հակառակը։ Եղել ենք հնարավորինս հանդուրժող, իհարկե՝ երբեմն մեր նյարդերն էլ են տեղի տվել։ Եվ ամեն անգամ մեր կոչերը, խնդրանքները, առաջարկները՝ գալ և սեղանի շուրջ խորհրդարանական աշխատանք կատարել, չեն ստացել դրական պատասխան»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան