Էրդողանը՝ Հունաստանի հետ պատերազմի հավանականության մասին

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի նախատեսում Հունաստանի հետ պատերազմ, սակայն Աթենքը շարունակում է խախտել Թուրքիայի օդային տարածքը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նման խնդիր չունենք, որ Հունաստանի հետ պատերազմ սկսենք։ Սակայն Հունաստանը չի հետևում իր խոսքերին։ Նրանք 147 անգամ խախտել են օդային տարածքը։ Ինչպե՞ս ենք մենք ապրելու հարևանությամբ։ Ի՞նչ ենք մենք անելու։ Պատասխանելու են իմ ռազմաօդային ուժերը»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ մի շարք երկրների ղեկավարներ ձգտում են Թուրքիային ու Հունաստանին հաշտեցնել։

«Մենք ասել ենք, որ դա դեռ չենք դիտարկում»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ վերջին շրջանում Էրդողանը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում Հունաստանի հասցեին։ Նա նույնիսկ հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան