Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել Մինսկի խումբը, բայց «դա հնարավոր չէ, քանի որ այն մեռած է»

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվին շարունակում են հանգիստ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման ջանքերը։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը, իբր, «կործանարար են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի համար», գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք երկար սպասում էինք, որ միջազգային հանրությունը կօգնի վերացնել անարդարությունը և վերջ դնել «ադրբեջանական հողերի օկուպացիային»։ Այդ նպատակով ԵԱՀԿ-ն 1992 թվականին ստեղծեց Մինսկի խումբը։ Այն կոչված էր այդ հակամարտությանը լուծում գտնել, սակայն դրա փոխարեն Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, որոնք ցանկանում էին, որ այդ «օկուպացիան» անվերջ շարունակվի։ Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ Մինսկի խմբի անհրաժեշտության կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Սակայն Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են այն վերականգնել, բայց դա հնարավոր չէ, այն մեռած է»,- հայտարարել է Ալիևը՝ փաստորեն, ևս մեկ անգամ խոստովանելով, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքն ու պատերազմ սկսել։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար»։

Էմմա Չոբանյան