ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

20.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 5-րդ տուրում
20.09.2026 | 08:32
Արման Ծառուկյանը հաղթանակից հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկենբերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 08:07
UFC. Էդմեն Շահբազյանը հաղթել է Բրունո Ֆերեյրային
20.09.2026 | 07:45
UFC. Արման Ծառուկյանը նոկաուտի ենթարկեց Մաուրիսիո Ռուֆիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
Բոլորը

ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահի փոփոխություն է կատարել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը։

«Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան։ Հունիսի 21-ին տիկին Օքլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպումների իր ԵՄ և Ֆրանսիայի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման շուրջ։ Իսկ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- լրատվամիջոցին հայտնել  է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշենք, որ Լորա Օքլան 2022 թվականից զբաղեցնում  է Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։ Նա նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Օքլան կադրային դիվանագետ է, ավելի վաղ աշխատել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ (2017-2020), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար (2014-2017)։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել էր, որ  Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հրաժարվել է մասնակցել ԼՂ-ի հարցով քննարկմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։

Նշենք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դեռևս չի հայտարարել իր համանախագահի փոփոխության մասին։

Էմմա Չոբանյան