Դոնեցկում գերի ընկած և մահապատժի դատապարտված բրիտանացին բողոքարկել է դատավճիռը

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բրիտանացի Շոն Փինները, որը կռվել է Ուկրաինայի կողմից և դրա համար ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության իշխանությունների կողմից դատապարտվել է մահվան, վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նրա փաստաբան Յուլիա Ցերկովնիկովային։

«Վճռաբեկ բողոք ենք ներկայացրել, քննարկման ժամկետը երկու ամիս է։ Եթե մերժվի, ներման միջնորդություն կգրենք։ Վստահորդը խնդրում է, ես պարտավոր եմ»,- ասել է փաստաբանը։

Հունիսի 9-ին ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դատարանը բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել «վարձկանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեության նպատակով ուսուցում անցնելու համար»։

Նրանք բոլորը կռվել են Ուկրաինայի զինված ուժերում և գերի են ընկել երկրի արևելքում։

Տաթև Ֆռանգյան