ԱՄՆ-ը Թուրքիային ոչինչ չի խոստացել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը համաձայնելու դիմաց․ ԶԼՄ-ներ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները Թուրքիային որևէ խոստում չեն տվել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դեմ Անկարայի առարկությունները վերացնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, փոխանցում է swissinfo-ն։

«Պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից զիջումներ չի խնդրել այս թեմայով բանակցություններում»,- գրում է լրատվամիջոցը։

Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնն առանցքային դերակատարում է ունեցել Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի միջև բանակցային գործընթացում։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան հանել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում։ Ակնկալվում է, որ այս շաբաթ Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում Սկանդինավյան երկու երկրները պարզապես դաշինքին միանալու հրավեր կստանան, ինչից հետո կողմերը պետք է համաձայնեցնեն մուտքի պայմանները։ Շվեդիան և Ֆինլանդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ դաշինքի անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացնեն այդ որոշումը։

Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում և չեն աջակցելու քրդական խմբերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող այս երկու երկրները կքննարկեն մի շարք քուրդ ակտիվիստների արտահանձնման վերաբերյալ թուրքական կողմի խնդրանքը։

Կողմերը նաև համաձայնել են, որ նրանց միջև զենքի մատակարարման էմբարգո չի լինելու, որը պահանջում էր բանակցություններում թուրքական կողմը։

Երկրները ստեղծելու են հատուկ մեխանիզմ, որպեսզի հետևեն հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը։

Էմմա Չոբանյան