ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եվրոպական միությունը Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հունիսի 23-24-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվել են նախադպրոցական կրթության կենտրոններ․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

«Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:

«Հայաստանի գյուղական բնակավայրերում բնակվող 3-6 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է մանկապարտեզ հաճախում: Մինչդեռ գիտնականները փաստում են, որ երեխայի ապագայի համար վաղ մանկական կրթությունը չափազանց կարևոր է, այն իսկապես նպաստում է երեխաների կրթական առաջադիմությանը՝ նրանց համար ստեղծելով ապագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն: Շահում են երեխաները, ծնողները, հասարակությունը և մեծ հաշվով, շահում է պետությունը: Ապացուցված է՝ վաղ մանկական կրթության մեջ ներդրված ամեն մեկ դոլարի դիմաց գրանցվում է 6-ից 17 ԱՄՆ դոլարի վերադարձ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:

«Մանկապարտեզ չունենալու խնդիրը Հարթաշենի բնակիչներին ամենահուզող խնդիրներից մեկն էր: Ուրախ եմ, որ այսօրվանից սկսած, համայնքի 3-6 տարեկան 19 փոքրիկներն այլևս կարող են մանկապարտեզ հաճախել հենց իրենց համայնքում, այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհ գնալ, հատկապես ձմռանը և հասնել Գորիս նախադպրոցական կրթություն ստանալու համար: Քիչ-քիչ մեր փոքրիկների համար կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ միջավայր, որտեղ իրենց մանկությունն անցնելու է գունեղ, ստանալու են կրթություն, դաստիարակություն: Ի վերջո, սահմանամերձ բնակավայրում մենք լուծում ենք կենսական նշանակության խնդիրներ»,-բացման ելույթում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

«Այսօր Տեղ համայնքի երկու բնակավայրերում՝ Քարաշենում և Խոզնավարում մեծ տոն է: Վերջապես այս բնակավայրերում էլ բացվեց նախադպրոցական կենտրոն, որտեղ ամեն ինչ կա, որ Քարաշենում 21, իսկ Խոզնավարում 24 երեխա հաճախեն, խաղան, կարդան, սովորեն: Ի դեպ, Խոզնավարի նախակրթարանը հիմնելու գործում մեզ օգնել է նաև Գերմանիայի դեսպանատունը: Համայնքի բոլոր բնակիչների անունից շնորհակալ ենք այն բոլոր կազմակերպություներին և մարդկանց ում լուման կա այս բարի ու կարևոր գործում»,- ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերանորոգել է համայնքների տրամադրած առանձնացված հատուկ սենյակները, վերանորոգել/հիմնել սենյակին կից սանհանգույցներ, կահավորել կենտրոնները, տրամադրել կրթական և դիդակտիկ նյութեր, գրքեր և խաղեր: Տեղադրվել են նաև արևային պանելներ՝ նվազեցնելու ջեռուցման և հետևաբար՝ պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դաստիարակները՝ զինվելով երեխաների և հատկապես խառը տարիքային խմբերի հետ աշխատելու նոր մեթոդոլոգիաներով։

«Հայտնի է, որ երեխայի ուղեղը առավել ինտենսիվ զարգանում է կյանքի առաջին տարիների ընթացքում, հետևաբար երեխաների հետագա հաջողությունները կախված են նրանից, թե ինչ և ինչպես են սովորեցնում նրանց ծնողները և մանկավարժները կյանքի առաջին տարիներին,- նշեց Քայլ առ Քայլ հիմնադրամի տնօրեն Մարինե Մկրտչյանը, – Վերապատրաստումների, մենթորական այցելությունների միջոցով դաստիարակները սովորել են ուսումնական գործընթացը կազմակերպել երեխայակենտրոն ուսուցման մոտեցումների հիման վրա, որը կստեղծի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա ազատ ու անկաշկանդ դրսևորել իր ողջ ներուժը: Միևնույն ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի խմբասենյակում խմբային խաղերի և գործնական աշխատանքների կազմակերպմանը»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկեր նախարարությունների և այլ գործընկերների հետ դեռ 2015 թվականին սկսեց փորձարկել այս մոդելը: Այլընտրանքային մոդելով նախադպրոցական կենտրոններ հիմնվել են արդեն 16 գյուղական համայնքներում: Եվրոպական միության աջակցությամբ մինչև 2023 թ-ի ավարտը ևս 25 գյուղական համայնքի երեխաներ կկարողանան հաճախել այլընտրանքային մանկապարտեզներ: Սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նպաստում է ազգային ծրագրին, այն է՝ հասնել նախակրթարաններում 70 տոկոս ընդգրկվածության և դրանով իսկ նվազեցնելով գյուղական վայրերի և երկրի այլ բնակավայրերի միջև առկա նախադպրոցական ընդգրկվածության միջև եղած տարբերությունը», – ամփոփեց տկն Մեստրոնին:

Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները սովորելու համար ապահով և անվտանգ միջավայր ունենան: Վերանորոգման արդյունքում համայնքը կկարողանալ ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ»,- ասված է հաղորդագրությունում։