Վլադիկավկազ-Լարս բնակավայրում տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվել է

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիկավկազ-Լարս բնակավայրում տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվել է։ Սա պայմանավորված է ճանապարհի այս հատվածում մեքենաների անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր տնօրինությունը խստորեն խորհուրդ է տալիս երթևեկության մասնակիցներին պլանավորել իրենց տեղաշարժը ներկայիս իրավիճակին համապատասխան»,- նշել են մասնագետները։

Հաղորդվում է, որ հունիսի 28-ին ժամը 01:30-ից Վրաստանի ռազմական մայրուղով ճանապարհորդությունը փակ է՝ մինչև հետագա ծանուցումը։

Հունիսի 26-ին Վրաստանի ռազմական մայրուղու երկայնքով երթևեկությունն արգելվել էր Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, մեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունը հաշվի առնելով։ Հետագայում այս հատվածը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սակայն պարզվել է, որ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է երթևեկության համար։

Տաթև Ֆռանգյան