Կուզեի՝ պարոն Փաշինյանն իրեն համեմատեր ո՛չ թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, այլ՝ ինքն իր հետ․ Արամ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին առցանց ասուլիսում անդրադարձավ մի քանի տասնյակ լրատվամիջոցների բոյկոտին, որոնք պահանջում էին, որ վարչապետը դեմ առ դեմ ձևաչափով ասուլիս հրավիրի: Մի խումբ լրատվամիջոցների դիտարկմամբ՝ վարչապետի՝ առցանց ձևաչափով շփումը խտարական է, ոչ արդյունավետ և չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին:

Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և վարչապետի պարզաբանումներին՝ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նշեց, որ «բոյկոտ» բառի տակ «Առավոտը» չի ստորագրել, այլ ստորագրել է միայն հարց չուղարկելու ակցիայի տակ:

«Հարց չուղարկելը նշանակում է, որ մենք ցանկանում ենք՝ վարչապետը վերադառնա դասական ասուլիսի ձևաչափին»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ իր համար պարզ չէ, թե ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ի՞նչ սկզբունքով և ովքե՞ր են ընտրում, թե որ հարցը հնչեցնեն, որը՝ ոչ, չափանիշները պարզ չեն, իսկ դեմ օֆլայն ասուլիսում,ենթադրվում է, որ բոլորին մեկական հարց տալու հնարավորություն կտրվի:

Աբրահամյանը նկատեց, որ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է լրատվամիջոցների հետ շփվել գրեթե այնպես, ինչպես երկրի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

«Մարդիկ կային, որ 10 տարի ասուլիս չէին անում, բա ինչո՞ւ լրատվամիջոցները հայտարարություն չէին անում, թե ինչու նրանք ասուլիսներ չեն անում և չեն պատասխանում հարցերին. քանի՞ անգամ են պահանջել, որ ով ինչ հարց ուզենա, գնա տա»,- առցանց ասուլիսում նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավանաբար նկատի ունենալով նախկին նախագահներին:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արամ Աբրահամյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք ասուլիսներ հազվադեպ են եղել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է՛լ ավելի հազվադեպ է ասուլիսներ հրավիրել: Բացի այդ՝ հարցերը նախապես էին ուղարկվում։

«Իհարկե՝ և՛ լրատվամիջոցների հետ շփման, և՛ շատ այլ հարցերում 2018 թվականին տեղի են ունեցել դրական փոփոխություններ, բայց դրանք այնքան վճռական դրական չեն, որքան մենք կուզենայինք: Ես կուզեի, որ պարոն Փաշինյանն իրեն համեմատեր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, այլ՝ ինքն իր հետ. իր հետ՝ ինչպես լրագրողի և խմբագրի, այնպես էլ 2018 թվականից անմիջապես հետո վարչապետ դարձած և շատ ազատ շփումներ ունեցող մարդու հետ»,- նշեց Արամ Աբրահամյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան