Թուրքիան Ուկրաինային անվճար երեք Bayraktar TB2 անօդաչու կփոխանցի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է Ուկրաինային անվճար երեք հատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք փոխանցելու մտադրության մասին, ինչի համար ավելի վաղ Ուկրաինայում դրամահավաք էր հայտարարվել, գրում է «Ինտերֆաքս»-ի ուկրաինական ծառայությունը։

«Գործարարներն ու հասարակ մարդիկ մեծ ու փոքր միջոցներ են ներդրել այդ նպատակին հասնելու համար մի քանի օրվա ընթացքում։ Baykar ընկերությունը չի վերցնի գումարը B2-ի համար և անվճար 3 անօդաչու թռչող սարք կուղարկի ուկրաինական ճակատ։ Միաժամանակ, խնդրում ենք, որ հավաքված միջոցներն ուղղվեն Ուկրաինայի ժողովրդին իրենց պայքարում օգնելու համար»,- ասվում է ընկերության թվիթերյան գրառման մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ ուկրաինացի հաղորդավար, հասարակական գործիչ Սերգեյ Պրիտուլան դրամահավաք էր հայտարարել թուրքական հարվածային անօդաչուների գնման համար, իսկ երկու օր անց տեղեկացրել, որ արդեն 300 մլն գրիվնա է հավաքվել, որը, իր հիմնադրամի միջոցների հետ միասին, կազմել է 366 միլիոն գրիվնա։ Այդ գումարով կարելի էր երկու նման անօդաչու թռչող սարք գնել։ Դրանից հետո Պրիտուլան հայտնել էր, որ նվիրատվությունների գումարը հասել է 600 մլն գրիվնայի, որը թույլ կտա գնել արդեն չորս անօդաչու։

Էմմա Չոբանյան