Կրեմենչուկում հրթիռակոծվել է առևտրի կենտրոնը․ G7-ի երկրների ղեկավարները դատապարտել են հարձակումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ՌԴ-ի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, հայտնել է Պոլտավայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է նաև, որ ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է մեկ մարդ։ Բուժօգնության է դիմել 59 մարդ, նրանցից գրեթե կեսը ծանր վիճակում է։

Ուկրաինայի Գլխավոր դատախազության տվյալներով՝ քաղաքացիներից ավելի քան 40 դիմում են ստացել իրենց հարազատների անհետ կորելու վերաբերյալ։

Ավերված առևտրի կենտրոնի տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Պոլտավայի շրջանային դատախազությունը նախաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հիմքով՝ զուգորդված դիտավորյալ սպանությամբ։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

G7-ի երկրների ղեկավարները դատապարտել են Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակումը։

«Անմեղ քաղաքացիների վրա անկանոն հարձակումները ռազմական հանցագործություն են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մյուս մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» ղեկավարները վերահաստատել են «Ուկրաինային իրենց անսասան աջակցությունը»։

«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել իր դաժան և անիմաստ պատերազմն Ուկրաինայի հետ»,- ընդգծել են նրանք։

Տաթև Ֆռանգյան