ՃՏՊ-ների մեծ մասը երթևեկության արագության գերազանցման հետևանք է. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամեն օր հաղորդագրություններ ենք կարդում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) մասին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մեծ մասը երթևեկության արագության գերազանցման հետևանք է․ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Կարևոր է հիշել, որ արագության անգամ մեկ տոկոսով ավելացումը չորս տոկոսով բարձրացնում է մահացության ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։

Ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքներ է տանում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մասնավորապես, գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով։

Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհների շուրջ 40 վթարավտանգ կետերի վերացման ուղղությամբ՝ կատարելով ենթակառուցվածքների բարելավման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման աշխատանքներ։

Ծրագրի գործունեության 2 տարիների ընթացքում անվտանգության բարելավման աշխատանքներ են կատարվել 18 վթարավտանգ կետերում։ Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ճանապարհների ևս 3 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներն ընթացքում են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հայտարարվել են նաև մի շարք վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ։

Ճանապարհային դեպարտամենտում գործում է նաև ճանապարհների անվտանգության ծառայություն, որտեղ աշխատող անվտանգության ինժեներները վերլուծում են ՃՏՊ-ները, հայտնաբերում վթարավտանգ հատվածները, ուսումնասիրում են նորոգվող ճանապարհների նախագծերը, դիտարկում դրանցում առկա անվտանգության տարրերի համապատասխանությունը ճանապարհային անվտանգության նորմերին, ինչպես նաև կատարում են անվտանգության բարելավման միջոցառումներ։

Տարվող աշխատանքները նպատակ ունեն կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։ Չնայած այս ամենին՝ ՃՏՊ-ների կանխման գործում մեծ տեղ ունի նաև վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագիծը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքի սերմանումը և ազդանշանային համակարգի բարելավումը՝ որպես կյանքեր փրկելու և ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց: