G7-ի չորս երկրներ կարգելեն Ռուսաստանից ոսկու ներկրումը

Լուրեր

10.05.2024 | 23:53
Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել
10.05.2024 | 23:32
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
10.05.2024 | 23:30
Թուրքերի մեծ մասը դժգոհ է երկրում ժողովրդավարության մակարդակից. հարցում
10.05.2024 | 23:15
Չեխիան Ուկրաինային է հանձնել F-16 կործանիչների առաջին սիմուլյատորը
10.05.2024 | 22:59
Թուրքիան հերքում է Իսրայելի պնդումները, թե առևտրային արգելքի սահմանափակումները թուլացվել են
10.05.2024 | 22:50
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտնել է Ադրբեջան այցելելու՝ Ալիևի համաձայնության մասին
10.05.2024 | 22:44
Մեղադրանք է առաջադրվել Ազատի կացարանում դեպքի օրը հերթապահ զինծառայողին. Նորիկյան
10.05.2024 | 22:28
Քանի մարդ է եղել Հանրապետության հրապարակում 19:18-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 22:14
Բաքվում ԱՄՆ դեսպանը հանդիպել է տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչին
10.05.2024 | 22:00
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած
10.05.2024 | 21:43
Գազի բալոններով բեռնված բեռնատարը կողաշրջվել է
10.05.2024 | 21:30
ՌԴ-ն ցնցումների սցենար ունի՝ մեծաթիվ կրիմինալ է ներմուծել Հայաստան․ Քոչարյանն է իր խաղացողը․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 21:20
Ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողով Վաշինգտոնում. քննարկվել են մարտահրավերները
10.05.2024 | 21:14
Բորելը հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան ու ԵՄ մի շարք այլ անդամներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը
10.05.2024 | 20:59
Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատումն իրականացվում է Բաքվի պայմաններով»
Բոլորը

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կանադան որոշել են ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ՝ Ուկրաինա ներխուժելու համար: «Մեծ յոթնյակի» (G7) այս չորս երկրները մոտ ժամանակներս արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներմուծման համար: DW-ի փոխանցմամբ՝ ասված է բրիտանական կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համոզելու է G7-ի մյուս պետություններին միանալ արգելքին:

Ըստ բրիտանական կառավարության՝ այդ միջոցներն «ուղղակիորեն կազդեն ռուս օլիգարխների վրա» և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պատերազմական մեքենայի հենց սրտի վրա»։

«Անհրաժեշտ է փակել փողերի ծորակը դեպի պուտինյան ռեժիմ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ ռուսական ոսկու ներկրման արգելքը՝ հաշվի առնելով Լոնդոնի կենտրոնական դերն այս թանկարժեք մետաղի միջազգային առևտրում և ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կանադայի կողմից ձեռնարկվող զուգահեռ միջոցները, կունենան «գլոբալ հետևանքներ և կհեռացնեն ռուսական ոսկին պաշտոնական միջազգային շուկաներից»։ Այս պատժամիջոցների նպատակը Ռուսաստանին միջազգային ֆինանսական համակարգից ավելի մեկուսացնելն է, ընդգծվում է մամուլի հաղորդագրությունում։

Եվրամիությունում քննարկումներ են ընթանում նաև ոսկու առևտրի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն որևէ որոշում դեռ չի ընդունվել: Եվրոպայից G7-ին անդամակցում են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան։

Բացի էներգակիրներից, ոսկու վաճառքը ռուսական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկն է։ Անցած տարի Ռուսաստանը 14,6 մլրդ եվրոյի ոսկի է արտահանել։

«Ռուսական էլիտայի համար այդ ոսկու արժեքը վերջին ամիսներին բարձրացել է, քանի որ օլիգարխները ոսկու ձուլակտորներ են գնում, որպեսզի խուսափեն արեւմտյան պատժամիջոցների հետեւանքներից”, – նշվում է բրիտանական կառավարության մամուլի տեղեկագրում: