Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային, որն ուղեկցում էր Փաշինյանին

Լուրեր

19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

Արման Նավասարդյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել ապրիլի 29-ին։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Արամ Նավասարդյանը, արագ սլանալով, վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանի: Կինն ու դեռ չծնված երեխան մահացել էին: Այս քրեական գործով անցնող այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:

Ինքը՝ Փաշինյանը, հրապարակավ չի անդրադարձել իր շարասյան արագ ընթացքի հետևանքով տեղի ունեցած ողբերգությանը: Աշխատակազմից հայտնել էին, որ հեռախոսազրույց է ունեցել Սոնա Մնացականյանի հոր հետ։

Նարեկ Կիրակոսյան